ԿԳ նախարարի մարտիության շնորհավորական ուղերձը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է Մարտիրոս Սարյանի «Աշտարակի մայիսյան ծաղիկներ» կտավը:
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Եղե՛ք առողջ, երջանիկ, նպատակասլաց, վայելե՛ք տոներն ու նոր նպատակներ սահմանե՛ք: Վստահ եմ, որ ինչպես 2018 թվականի ապրիլ-մայիսին դարձաք Նոր Հայաստանի կերտման ակտիվ մասնակիցն ու երաշխավորը, այնպես էլ հիմա ու ապագայում առաջնորդելու ենք բազմաթիվ փոփոխություններ մեր հասարակությունում:
Սիրելի ուսուցչուհիներ, դաստիարակչուհիներ, կրթական ոլորտի կազմակերպման կին ներկայացուցիչներ, այստեղ Ձեր մասնակցությունն ու դերակատարությունը առաջնային է: Իսկ աշխարհի որ կետում էլ լինես, յուրաքանչյուրը տվյալ հասարակության առաջընթացի կարևոր նախապայման է համարում զարգացած կրթական համակարգը: Ուստի, Ձեր ակտիվ մասնակցությունն ու ստեղծագործականությունը պայմանավորելու է մեր որակյալ ներկան ու ապագան»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)