Շախմատի կանանց թիմը պարտվել է աշխարհի առաջնությունում
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնությունում:
Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Չինաստանի հետ: Հավաքականի կազմում պարտություն կրեց միայն Սիրանուշ Ղուկասյանը, իսկ մյուսները պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի-Չինաստան 1,5-2,5:
Հայաստանի հավաքականը նորից նահանջեց մրցաշարային աղյուսակում և 8-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)