Ռամոսը հնարավոր է՝ տեղափոխվի «Միլան»
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հնարավոր է՝ հեռանա թիմից, եթե առաջիկայում չկարգավորվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած կոնֆլիկտը:
Ինչպես տեղեկացնում է Իտալական մամուլը` ֆուտբոլիստի համար նախընտրելի տարբերակը «Միլան» տեղափոխվելն է: Իսպանացին պատրաստ է իտալական թիմին միանալ Պաոլո Մալդինի համար:
Ռամոսը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2005թ-ից, այս ընթացքում մասնակցել է 603 խաղի, խփել 84 գոլ և կատարել 39 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան