Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել 

Ո՞րն է հերթական «բարեփոխման» նպատակը

Հասարակություն

Ստորև ներկայացնում ենք բժիշկ Մարինա Խաչատրյանի հոդվածը․

Այսօր համացանցը ցնցեց հերթական «բարեփոխումը»։ Խոսքը երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագրի մասին է՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից:

Աղբյուրն՝ այստեղ

Մասնավորապես, ուշագրավ է հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր … »։

Հարկ եմ համարում նշել, որ սա ԱՆ հերթական PR քայլն է, քանզի Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, «Արաբկիր» ԲԿ-ում դեռևս 2002 թվականից կատարվում է երիկամների փոխպատվաստում (արդեն 17 տարի)։

Աղբյուրն՝ այստեղ

Այստեղ առաջ է գալիս մի հարց։ Ինչո՞ւ է ՀՀ-ում կատարվում միայն երիկամի փոխպատվաստում և մնացած օրգանների մասին այս պահին խոսք չի գնում։

 Լինելով բժիշկ և ցավ ապրելով Հայաստանի առողջապահական համակարգի «նախնադարյան» վիճակի համար` ես ուսումնասիրել եմ մեր երկրում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների հետ առնչվող բժշկական և իրավական խնդիրները։

 Երիկամի փոխպատվաստման ծրագրի իրականացման համար առկա են լուրջ իրավական կարգավորումներ։ Դոնորից երիկամ վերցնելու համար վերջինս անցնում է մի քանի փուլով` համոզված լինելու համար առաջին հերթին երիկամ տալու նրա ցանկության մեջ։

 Ի վերջո, ինչո՞ւ մինչ օրս մյուս օրգանների մասին չի խոսվել։

Թույլ տվեք հիշեցնել, որ մարդը նորմայում ունի երկու երիկամ, մեկ լյարդ և մեկ սիրտ։

Եթե հեռացվում է մարդու երիկամներից մեկը, ապա մյուս երիկամն իր վրա է վերցնում երկրորդի ֆունկցիան։

Լյարդի պարագայում դոնոր կարող է լինել ինչպես մահացած, այնպես էլ կենդանի մարդը, քանզի լյարդն ունի վերականգնվելու (ռեգեներացիա) հատկություն։

Ինչ վերաբերվում է սրտին, ապա հավանաբար չենք գտնի մի մարդու, ով կարծում է, որ սրտի դոնոր կարող է հանդիսանալ կենդանի մարդը։ Պարզ է, որ ծրագրի «ոչ կենդանի դոնորներից» արտահայտությունը վերաբերվում է հիմնականում սրտի փոխպատվաստմանը։

Այսպիսով, մինչ օրս ՀՀ-ում վերոնշյալ օրգանների փոխպատվաստման հարցը մնացել է բաց միայն այն պատճառով, որ չեն բացառվել սպանությունների, մարդկանց գողանալու և այլ խիստ վտանգավոր արարքների ռիսկերը։

 Եթե մենք ցանկանում ենք հասնել եվրոպական կամ ամերիկյան առողջապահական համակարգի մակարդակին այս ոլորտում, ապա մեզ անհրաժեշտ է լինելու առողջապահական, կրթական, իրավական, օրենսդրական, իրավապահ և իրավապաշտպան համակարգերի տարիների քրտնաջան և միասնական աշխատանք։

Ընդ որում, մարդն իր կենդանության օրոք պետք է համաձայնություն տա իր հետ մի բան պատահելու պարագայում իր կոնկրետ օրգանը փոխպատվաստման նպատակով օգտագործելու մասին։

Եվ այստեղ նա կստորագրի ոչ միայն համաձայնագիրը, այլ նաև իր ճակատագիրը։

Մենք գիտենք նաև, որ որպես դոնոր հանդես գալու համար քաղաքացին պետք է լինի պրակտիկորեն առողջ։ Հարկ է նշել, որ պրակտիկորեն առողջ հիմնականում հանդիսանում է մեր երիտասարդությունը, ովքեր լինելու են այս ծրագրի առաջին «զոհը»։

Իսկ, թե որքան է սիրտ-անոթային համակարգի, լյարդի և երիկամների հիվանդությունների տարածվածությունը մեր երկրում` կարծում եմ յուրաքանչյուրը պատկերացում ունի։

Վստահ եմ, որ ներկայիս որոշ իշխանավորներ նույնպես տեղյակ են նշածս վտանգների մասին։ Սակայն եսասիրության մոլուցքը, չեմ բացառում նաև շահադիտական նպատակները, նրանց թույլ չեն տալիս սթափ ու ադեկվատ որոշումներ կայացնել և ազնիվ խոսել մեր հայրենակիցների հետ։ Վարկանիշի կարճաժամկետ բարձրացումը` վտանգելով մեր հայրենիքի ապագան, անթույլատրելի է։

 Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիների ճակատագրով անհանգստացող մարդկանց, պաշտոնյաներին և կառույցների աշխատակիցներին լրջագույնս ուսումնասիրել այս հարցը, տալ անաչառ գնահատական, հասանելի դարձնել խնդիրը հանրության լայն շերտերի համար և թույլ չտալ վտանգել մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը` կարճատև անձնական վերելքի ու վայելքի համար։

 Այո, գեղեցիկ բառեր ու ծրագրեր բոլորիս ականջին էլ հաճելի են։ Բայց գիտակցությունը, գիտելիքն ու փորձն ասում են, որ սա հերթական PR փուչիկն է, որը ….. նորից պայթեց։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնին
Ամենադիտված