Շախմատի կանանց թիմը կրկին պարտվեց
Սպորտ
Շախմատի Հայաստանի կանանց թիմը կրկին պարտություն է կրել աշխարհի թիմային առաջնությունում:
Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում կանանց թիմը 5-րդ տուրում մրցում էր ԱՄՆ ընտրանու հետ: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը մրցում էր ԱՄՆ թիմի կազմում մրցող Տաթև Աբրահամյանի հետ և պարտություն կրեց: Անհաջող հանդես եկան նաև Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Միակ հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Հայաստան-ԱՄՆ 1:3:
Հերթական պարտություն հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 8-րդն է:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան