Մահացել է «Երիտասարդ միսս աշխարհ» Լոտտե վան դեր Զեն
Լուսանկարներ
Գեղեցկության մրցույթների մասնակից, գեղեցկուհի Լոտտե վան դեր Զեն, որը ակտիվ նկարահանվում էր նաեւ գովազդներում եւ ամսագրերում շատ էր սիրում ճամփորդել։
Նա «Երիտասարդ միսս աշխարհ» տիտղոսին արժանացել է 2017թ․-ին, ինչից հետո ակտիվ շարունակել է իր կարիերան եւ համագործակցել է հայտնի բրենդների հետ։
Գեղեցկության մրցույթի թագուհին Նիդերլանդներից էր, նախընտրում էր ակտիվ հանգիստը։ Ավստրայի լեռնադահուկային ընտանեկան հանգիստներից մեկի ժամանակ նա բողոքել է վատ ինքնազգացողությունից։ Դեպքը տեղի է ունեցել իր 20-ամյակի նախօրեին, որը մոդելը նախատեսել էր անցկացնել Վեստենդորֆում։ Հեղինակավոր մրցույցթի տիտղոսակիրը ասել էր, որ հիվանդացել է, իսկ անհանգստացած ծնողները միանգամից բժշկի են դիմել, սակայն աղջիկն արդեն սրտի կաթված է ստացած եղել։ Նա մյունխենյան հիվանդանոցներից մեկը տեղափոխվել է արդեն անգիտակից վիճակում։
Հիվանդանոցում մոդելի վիճակն ավելի է վատացել եւ ծնողները որոշել են անջատել շնչառական ապարատները։
Իրենց ընտանեկան վշտի մասին հայտնել են Instagram-ում։
«Մեր գեղեցկուհին հեռացավ չորեքշաբթի օրը, ժամը 22:47-ին։ Պարզապես անտանելի է գիտակցելը, որ Լոտեն այլուս մեզ հետ չէ։ Մեր սրտերը կոտրված են։ Եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք աջակցում են մեզ եւ ջերմացնում իրենց նամակներով», - գրել են նրա ծնողները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)