Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել 

Հոգեհանգստյան կարգ՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: 

Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հավարտ Ս. Պատարագի կատարվել է հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ներկա հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հոգելույս Մեսրոպ Բ Պատրիարքի հոգու խաղաղության և հանգստության համար: 

Հոգեհանգստից հետո Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.

«Հոգևոր հայրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այս պահին վիշտ է մեր հոգիներում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման տխուր առիթով: Սգակիր մեր սրտերի համար ցավ է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակյալ հոգևորականի մահը, մեկնումը այս տեսանելի աշխարհից: 

«Հաւատովք ճանաչե՛լ զնա, եւ զզօրութիւն յարութեան նորա, եւ զհաղորդութիւն չարչարանաց նորա, կերպարանակի՛ց լինել մահու նորա» (Փիլիպ. 3.10),- ասում է առաքյալը: Մեր Տիրոջն ու Փրկչին` Հիսուս Քրիստոսին հավատացողներն աստվածանմանության ուղիով են ընթանում ոչ միայն այս երկրավոր կյանքի, այլև մահվան ճանապարհին, քանզի առաքելական խոսքի համաձայն կերպարանակից ենք լինում նաև Փրկչի մահվանը` հարության և հավիտենական կյանքի անխորտակելի հույսով: Հարության տերունական շնորհն է, որ պարտության է մատնում մահվանը և Երկնքի Արքայության դռները բացում նրանց առջև, «որք հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցին»: Մխիթարական այս գիտակցությամբ ենք այսօր հրաժեշտ տալիս սիրելի Պատրիարք Սրբազանին: 


Հիրավի, ծանր է կորուստը, և սուգի մեջ են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատմական Աթոռը, Պատրիարքության Մեր հավատավոր զավակները, համայն Մեր հավատավոր ժողովուրդը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Լուսահոգի Պատրիարքը մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին ամբողջանվեր ծառայության ուխտ կնքեց ավելի քան չորս տասնամյակներ առաջ` կուսակրոն քահանայության սպասավորությունը ստանձնելով: Նա բանիմաց հոգևորական էր, ով դեռևս երիտասարդ տարիներից իր ուսումնատենչ հոգում ամբարեց գիտելյաց պաշարներ և ուսանելով փիլիսոփայություն ու աստվածաբանություն Միացյալ Նահանգներում և ապա Երուսաղեմում` վերադարձավ նոր եռանդով ու կորովով ծառայություն բերելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ավանդապահ և Քրիստոսասեր Մեր բարեպաշտ զավակներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հայոց հոգևոր կենտրոնում եպիսկոպոսական ձեռնադրությունից տարիներ անց Մեսրոպ Սրբազանը ստանձնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռի առաջին սպասավորը լինելու առաքելությունը: Պատրիարքական իր պատասխանատու և երբեմն դժվարին գործունեության ողջ ընթացքում նա եղավ ծառայանվեր մշակ, ով եռանդուն սպասավորությամբ ջանում էր զորեղ ու միասնական պահել Թուրքիո հայ համայնքը, աշխույժ` Պատրիարքության ազգային-եկեղեցական կյանքը, ազգային-մշակութային կազմակերպությունների և կրթական հաստատությունների կարևոր գործունեությունը: Ավա՜ղ, հիվանդությունը տկարացրեց սիրելի Պատրիարքին, տարաժամ բերեց «զհաղորդութիւն չարչարանաց», և վաղահաս մահվամբ իր վերջին հանգրվանը փոխադրվեց Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Մենք այսօր աղոթական ոգով ուղեկցում ենք վախճանյալ Պատրիարքին դեպի հավերժական կյանքի ճանապարհ: Նա ննջեց այս աշխարհում, սակայն հառնելու է երկնային լուսեղեն օթևաններում, ուր պիտի լսի Աստծո նվիրյալ ծառաներին առ Քրիստոս կանչող ձայնը. «Արի՛ որ ննջեսդ, եւ կանգնեա՛ց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս» (Եփ. 5.14):

Ի խորոց սրտի հայցում ենք առ Ամենողորմ Տերը, որ երկնային բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հոգին հավատարիմ Իր սպասավորի` Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի, և Սուրբ Հոգու մխիթարությունը շնորհի մեզ ամենքիս, սգացյալ տիրամորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության սիրելի Մեր զավակներին, մեր հոգևոր դասին, վշտացյալ հավատավոր Մեր ժողովրդին:

Աղոթք և օրհնություն Մեսրոպ Պատրիարքի լույս հիշատակին»:

Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում, մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնին
Ամենադիտված