Հայ բռնցքամարտիկները կպայքարեն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից մի քանիսը կպայքարեն քառորդ եզրափակչի ուղեգրերի համար:
Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից:
Երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան