Ֆեդերերը հաղթանակ է տոնել
Սպորտ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ շրջան:
Մրցաշարի երկրորդ փուլում Ֆեդերերը 1 ժամ 17 րոպե ձգված մրցախաղի երկու սեթում` 6:1, 7:5 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:
Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդ անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիան-Ուելսի մրցաշարըդասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)