Հպարտանում եմ իմ խաղացողներով. Ունաի Էմերի
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
«Շատ եմ հպարտանում մեր խաղացողներով: նրանք հնարավոր ամեն բան արեցին ներկա պահին լավագույն ակումբի դեմ խաղում:
Մենք 90 րոպե պայքարեցինք: Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի: Կարող ենք երջանիկ լինել: Գիտեինք, որ մանչեսթերյան թիմը կարող է այլ տակտիկա օգտագործել, բայց մենք ուզում էինք մեր մարտավարությունը առաջ տանել և կարծում եմ, որ հաջողվեց»,–մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան