«Արսենալ»-ը ցանկանում է վերադառնալ Չեմպիոնների լիգա. Օբամեյանգ
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյնագը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ հաղթանակը:
«Տոտենհեմ»-ի դեմ խաղում սխալ գործեցի, սակայն այս անգամ կենտրոնացած էի և իրացրեցի 11 մետրանոցը: Գիտեի, որ շատ դժվար է լինելու, բայց վաստահ էի ինքս ինձ վրա: Թիմը լավ տրամադրվածություն ուներ:
Գիտենք, որ շատ դժվար է լինելու ելույթները ավարտել լավագույն քառյակում: Գիտեինք այս խաղի կարևորությունը: Մենք ձգտում ենք հաղթանակների: Մեր թիմը ցանկանում է վերադառնալ Չեմպիոնների լիգա», – Օբամեյանգի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Գոլերից մեկը 11 մետրանոցից խփել էր Օբամեյանգը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան