Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը 

Մինսկի խմբի հայտարարության 70 տոկոսը մեսիջ էր Ադրբեջանին

Արտաքին Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նիկոլ  Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպմանն ընդառաջ հայտարարություն են տարածել, որը դարձել է հանրային բուռն քննարկումների առարկա, մասնավորապես սոցցանցային հարթակում։ Համանախագահները կոչ են անում երկու կողմերին «ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են ներկա իրավիճակի լուրջ փոփոխություններ, կանխորոշում են կամ հետագա բանակցությունների համար նախապայմաններ են ստեղծում․․․»։

Իսկ ընդհանուր հայտարարության մասին քննարկումները տարբեր են՝ շատերի համար սա ՀՀ դիվանագիտության պարտությունն էր, շատերի համար ի շահ Ադրբեջանի՝ միակողմ հայտարարություն, իսկ իշխանական թևի արձագանքը, մասնավորապես, վարչապետի մամուլի խոսնակը հայտարարությունը համարել է հերթական, որտեղ արտառոց ոչինչ չկա։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը թեմայի շրջանակներում զրուցեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ, որն այլ կերպ մեկնաբանեց հայտարարությունը․

«Եվրանախագահների հայտարարությունն ուղղված է բոլոր կողմերին։ Եվրանախագահաները գոհունակություն են հայտնում, որ վերջապես կարող է կայանալ նախագահների հանդիպումը։ Ընդ որում, շատ կարևոր է այստեղ ամեն մի խոսքը, որը դիվանագնետներն են գրել․ խոսքը գնում է առաջին ուղիղ կոնտակտի մասին, ո՛չ բանակցություններ, ո′չ օֆիցիալ հանդիպում նշված չէ։ Նշվում է հատուկ առաջին ուղիղ կոնտակտի մասին, որն արվում է համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների մասին ընդհանրապես խոսք չկա, այլ ամեն տեղ նշվում է կոնտակտ հանդիպում։ Եվ, ըստ էության, այս հայտարարությունը կարելի է ընկալել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարությունների տեսքով, այսինքն՝  խոսքը գնում է այնպիսի մթնոլորտ ստեղծելուն, որ հետագայում հնարավոր լինի կողմերին բերել սեղանի շուրջ և բանակցել»,- ասաց Իգիթյանը։

Վերջինս անդրադառնալով խոսակցություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մերժում են Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, նշեց, որ նշված կոնտակտի ժամանակ չեն նախատեսվում բանակցություններ, հետևաբար խոսելը մերժման մասին ավելորդ է․

«Համանախագահները ողջունում են ուղիղ երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որը կարող  է ստեղծել վստահության մթնոլորտ։ Դա մեզ պետք է, որ հետագայում սկսվեն բանակցությունները։ Դիվանագիտորեն անուղղակի նշված է, որ համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցեր բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնք ներգրավված են կոնֆլիկտին։ Այստեղ միանշանակ խոսքը Արցախի մասին է։ Եվ ևս շատ կարևոր հանգամանք, որն անհրաժեշտ է բանակցային փուլը  սկսելու համար․ նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները և հատուկ նշված է, որ խոսքը գնում է խաղաղ ձևով կոնֆլիկտի լուծման սկզբունքը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Համանախագահները ընդգծում են, որ որևէ սկզբունք չպետք է գերակայություն ունենա այս սկզբունքի հանդեպ։ Սա այն պատասխանն է Ադրբեջանին, որն անընդհատ նշում է տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնականն է, և դա օգտագործելով՝ նրանք անընդհատ բանակցում են այլ երկրների հետ, որոնք ունեն համանման խնդիրներ»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարությունը, որ նա չի ներկայացնում Արցախը կամ իրեն ընտրել են ՀՀ քաղաքացիները, այդ սկզբունքը չի հերքվում և չի կարող հերքվել ո′չ Ադրբեջանի կողմից, ո′չ էլ Մինսկի խմբի համանախագահների։

Թեպետ Ադրբեջանն արձագանքել էր, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, և, ըստ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության, դա ազդանշան էր Հայաստանի համար, սակայն Իգիթյանի կարծիքով՝  ամբողջ հայտարարության 70 տոկոսը մեսիջ էր Ադրբեջանին․ «Նշված է, որ ռազմական հռետորիկան անընդունելի է, անընդունելի է շանտաժը, ռազմական ձևով որևէ  կնֆլիկտի ցանկությունը կամ հայտարարությունները, եթե նայենք, այս բոլոր անընդունելիները, ապա դրանք ուղղված են Ադրբեջանին»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը
Ամենադիտված