Մենք հասկանում ենք այն մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Սիրիային․ Ապաթուրայ
Քաղաքական
ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանը հումանիտար առաքելության խումբ է ուղարկել Սիրիա: Այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ: Այդ հարցը քննարկել ենք Հայաստանի Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ: Ես լսեցի իրավիճակի վերաբերյալ նրանց պատճառաբանությունները: Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտականօժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող
հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝
Հալեպ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)