Մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը
Սպորտ
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության՝ Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Առաջնությանն ընդհանուր թվով մասնակցում է 50 մարզիկ Երևանի մարզադպրոցներից, Գյումրիից և Էջմիածնից: Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչման համար կմրցի 16, իսկ տղաների` 34 մարզիկ:
Առաջնությունը մեկնարկել է մարտի 12-ին և կեզրափակվի մարտի 15-ին: Առաջնության ավարտին կձևավորվի ընտրանին, որը կնախապատրաստվի տարվա միջազգային մրցաշարերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)