Անհավանական է, որ «Ռեալ»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրդի «Ռեալ»-ի՝ Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս մնալը:
«Ռեալ»-ը ինձ ֆավորիտ էր թվում: Այն նախկինի պես անհավանական թիմ է: «Ռեալ»-ը վերջին տասը տարիների լավագուն ակումբն էր, անհավանական է, որ նրանք դուրս մնացին պայքարից:
Հուսով եմ՝ «Մանչեսթեր Սիթի»-ն կանցնի քառորդ եզրափակիչ, որտեղ լինելու են «Ռեալ»-ի մակարդակի թիմեր: Եթե մարդիկ մտածում են, որ «Ռեալ»-ի դուրս մնալուց հետո հեշտ է լինելու, ապա նրանց անհրաժեշտ է հասկանալ այս մրցաշարը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Գվարդիոլայի թիմը այսօր ուժերը չափելու է «Շալկե»-ի հետ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան