Ավշարի դպրոցի տնօրենը խոստացել է հրաժարական տալ
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք , Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները դասադուլ եւ գործադուլ էին անում՝ պահանջելով նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը ուսուցիչներին և աշակերտներին հայտնել է, որ գնում է մարզպետարան՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու: Ուսուցիչներին ու ծնողներին հրավիրել են մարզպետարան՝ իրենց վերջնական տեսակետը հասկանալու համար։
Այս մասին, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի Կրթության վարչության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը. «Մարզպետարանում հետագա իրադարձությունների մասին քննարկում կլինի, սակայն առայժմ տնօրենի հրաժարականի մասով որևէ բան չեմ կարող ասել»,-ասաց նա:
Սիլվի Տիգրանյան


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել