Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը Հորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմաց Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը 

Ադրբեջանը կստանա քարտ-բլանշ նոր պատերազմական գործողություն վերսկսելու համար

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում այսօր կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Թե′ նիստի արտահերթ հրավիրվելը, և թե′ դրա ժամանակ հնչած ելույթները փաստում են, որ այն կապված է Մինսկի համանախագահների հայտնի հայտարարության հետ:

 «Քանի որ կար համանախագահների հայտարարությունը,  որ ֆորմատի փոփոխությունն անթույլատրելի էր, և սպասվում է հանդիպում Ալիևի հետ, իսկ բանակցությունները վարելու է Փաշինյանը, տրամաբանական է, որ դրանից առաջ նա ճշգրտելու էր որոշակի հարցեր Արցախի վերնախավի հետ: Սակայն նրա ելույթը շատ պոպուլիստական էր»,- այսպիսի տեսակետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանն ու Արցախը տեսնում են Մադրիդյան սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք կետերի հստակեցման անհրաժեշտություն, նշեց. «Ադրբեջանը իր տեսակետն ունի, հայկական կողմն իր տեսակետը պետք է ունենա, և պետք է գան ինչ-որ ընդհանուր հայտարարի: Երբ վարչապետ Փաշինյանը պնդում է, որ ինքը չի կարող Արցախի փոխարեն բանակցել,  հայ հասարակության համար գուցե հաճելի է լսել նման հայտարարություն վարչապետից, բայց վերջնարդյունքում մենք կարող ենք ստանալ վտանգավոր բան: Կարծում եմ, որ միջնորդները նյարդայնանալու են այդպիսի հայտարարությունից և պահանջեն, որպես նախապայման՝ որպեսզի Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, Հայաստանը զորքերը հանի Արցախից: Ինչպես նաև երբ հայկական կողմը նշի, որ չունի լեգիտիմ իրավունք բանակցել Արցախի անունից, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը հայտարարի՝ դուրս է գալիս բանակցային պրոցեսից, որովհետև Հայաստանի դիրքորոշումը դեստրուկտիվ է: Ադրբեջանը կստանա քարտ- բլանշ նոր պատերազմական գործողություն վերսկսելու համար»,- ասաց Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով, այդպիսի հայտարարությունները, ճառերը գուցե հանրության համար շատ գեղեցիկ  են հնչում, հանրությունը սիրում է լուրջ արտահայտություններ, սակայն բովանդակությունը չի հասկանում, որը վտանգավոր է. «Փաշինյանը ցանկանում է դուր գալ հասարակությանը և այնպիսի բաներ է արտահայտում, որով կարող է արժանանալ հանրության դրական վերաբերմունքին: Սակայն մեր ժողովորւդն  իր պատմության մեջ միշտ տուժել է դրա պատճառով: Մեր հասարակությունը երբեք բովանդակության մեջ չի մտել: Եթե մեր ժողովուրդը համառի չհասկանալու բովանդակությունը, ապա լուրջ խնդրի առջև կկանգնեցնի ինքն իրեն: Հանրությունը ևս պետք է պատկերացնի և պատասխանատվությունը կրի հնարավոր պատերազմական գործողությունների համար»,- ասաց Բոզոյանը:

Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ կամ իշխանությունը չի հասկանում  վերոնշյալը, կամ հասկանում է և ներքին լսարանի համար է այսպիսի ելույթ ունենում: Այնուամենայնիվ, քաղաքագետը սխալ է համարում վարչապետ Փաշինյանի կողմից բանակցությունների գնալը և բովանդակության վերաբերյալ բանակցություն չունենալը. «Եթե գործիչը մի բան է ասում ներքին լսարանի համար, բայց բանակցային գործընթացին ռեալ մասնակցում է. դա նորմալ է: Սակայն եթե դու վիժեցնում ես բանակցությունները, դու մեղավոր ես դառնում և քարտ- բլանշ ես տալիս  Ադրբեջանին՝ պատերզամ վերսկսելու համար»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է
Ամենադիտված