Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Սպորտ
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-ին մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:
Մասնակցում են մարմնամարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից։ Առաջին օրն անցկացվել են որակավորման փուլի մրցումները, ինչպես նաեւ հայտնի են դարձել բազմամարտի հաղթողները։ Բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան մարտի 13-ին։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ: Պայքարի մեջ են մտել բոլոր առաջատար մարմնամարզիկները:
Կանանց առաջնության որակավորման փուլը տեղի կունենա մարտի 13-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, իսկ եզրափակիչները կանցկացվեն հաջորդ օրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)