Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Երևան (լուսանկարներ)
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Զվարթնոց օդանավակայանում Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանին և մեդալակիրներին դիմավորեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները, մարզիկների հարազատներն ու երկրպագուները:
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել էր 5 մեդալ: Չեմպիոնի կոչումը նվաճել էր Անուշ Գրիգորյանը: Անի Հովսեփյանը դարձել էր փոխչեմպիոն, իսկ Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել էին բրոնզե մեդալ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան