France Football. ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչները
Սպորտ
France Football-ը հրապարակել է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչների ցանկը:
Ցանկը գլխավորում է «Այաքս»-ի ու «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռինուս Միխելսը: Երկրորդ տեղում Ալեքս Ֆերգյուսոնն է, լավագույն եռյակը եզրափակում է Արիգո Սակին:
Լավագույն տասնյակում են նաև Յոհան Կրոյֆը, Խոսեպ Գվարդիոլան, Վալերի Լոբանովսկին Էլենիո Էրերան, Կարլո Անչելոտին, Էրնստ Հապելը, Բիլ Շենկլին:
Լավագույն մարզիչների ցանկում տեղ են գտել նաև Մետ Բասբին, Ջովանի Տրապատոնին, Ժոզե Մոուրինյուն, Բրայան Կլաֆը, Մարչելո Լիպին, Լուի Վան Գալը, Օտմար Հիցֆելդը, Բելլա Գուտմանը, Ֆաբիո Կապելոն, Զինեդին Զիդանը, Վիկտոր Մասլովը, Յուպ Հայնկեսը, Բոբի Պեյսլին, Յուրգեն Կլոպը, Գուս Հիդինգը, Ուդո Լատեկը, Դիեգո Սիմեոնեն, Արսեն Վենգերը, Վիսենտե Դել Բոսկեն, Ջոկ Ստեյնը, Բոբի Ռոբսոնը, Դիտմար Կրամարը, Միրչա Լուչեսկուն, Լուիս Արագոնեսը, Ֆրանկ Ռայկարդը, Օտտո Ռեհագելը, Մարսելո Բիելսան և Անտոնիո Կոնտեն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան