Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս
Սպորտ
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիայի առաջնություն:
«Կցանկանայի վերադառնալ Լա լիգա, չնայած որ կարիերաս «Ռեալ»-ում ու Իսպանիայի հավաքականում արդեն անցյալում է: Ես բախտ եմ ունեցել այդ առաջնությունում խաղալ երկար տարիներ: Ցավալի է, որ այնտեղ այլևս չեմ խաղում, շատ եմ կարոտում այն:
Ուրախ եմ, որ Զիդանը վերադարձել է «Ռեալ»: Դա ակումբում բոլորին էներգիա ու հույս է տվել»,- դարպասապահի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Նշենք, որ Կասիլյասը «Պորտու»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի և 16 խաղ անառիկ պահել դարպասը: Պորտուգալական ակումբի հետ 37-ամյա դարպասապահի պայմանագիրը վերջանում է այս մրցաշրջանի ավարտին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան