«Խետաֆե»-ի պաշտպանը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ
«Խետաֆե»-ի պաշտպան Ջենե Դակոնամը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է As-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` լոդնոնյան թիմի գլխանոր մարզիչ Ունաի Էմերին ներկա է եղել «Վալենսիա»-ի ու «Խետաֆե»-ի միջև հանդիպմանը (0:0) և հետևել է 27-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Պաշտպանը «Խետաֆե» է տեղափոխվել 2017թ-ին «Սենտ Տրյուդեն»-ից` 2,5 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Դակոնամը «Խետաֆե»-ի կազմում մասնակցել է 30 խաղի:
Տոգոյի հավաքականի կազմում ֆուտբոլիստը իր ակտիվում ունի 34 խաղ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան