Թեմաները, որ Աննան ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթ են․ Փաշինյան
Քաղաքական
«Էն թեմաները, որ Աննան ինչ-որ ձևով, իր միջոցով ինչ-որ ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթություն են։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի, ինձ ուղղակի չի ճանաչում»,–այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի մասին հարցերին։
Վարչապետի խոսքով՝ խայտառակություն կլիներ, եթե վարչապետի կինն ազդեր որոշումների ընդունման վրա, սակայն այդպիսի բան չկա։
«Խայտառակության մասին բարձրաձայնողները խոսում են անիրական բաների մասին»,-ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)