Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում «Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին 

Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի շարունակական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ուղղություններով, որոնք կդյուրացնեն բիզնես գործունեությունը Հայաստանում և կխթանեն ներդրումների ներգրավումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով:

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և սփյուռքահայերի շրջանում մեծ ցանկություն ու հետաքրքրություն կա՝ հայրենիք այցելելու, կատարվող գործընթացներին տեղում ծանոթանալու, երկրի զարգացման ծրագրերում ներգրավվելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու առումով: Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նշված բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ներդրումների ներգրավման տեսանկյունից, և արդեն իսկ կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար:

Վարչապետը և Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և մասնավորապես, անդրադարձել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագրին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետևից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլև շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը: Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, և նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց: Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում և աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում և Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է «Tufenkian Foundation» հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Արցախում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է Բուրյաթիա
Ամենադիտված