Հրշեջները մարել են Վահրամաբերդ գյուղում բռնկված հրդեհը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 19-ին, ժամը 14:51-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:33-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են 5-րդ փողոցի հողամասերից մեկում գտնվող տնակը՝ (մոտ 15 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)