Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները Յակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում «Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին 

ԵՄ-ն 12,5 մլն եվրո է տրամադրել Թումո-ին ինժեներական և կիրառական գիտությունների համալիր հիմնելու համար

Հասարակություն

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար:

Նախագծի մեկնարկը տրվեց մարտի 19-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ այս նախաձեռնության, ծրագրի միջոցով կփորձեն ամրապնդել կապը արդյունաբերության և գիտության միջև:

«Տասը օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջողված այցելություն ունեցավ Բրյուսելում, որտեղ նա հանդիպեց Եվրամիության ղեկավարների հետ: Ես այստեղ եմ եկել, որպեսզի իրականություն դարձնենք այն բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում և դրամաշնորհ ենք տրամադրել այդ նպատակով»,-նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթnն:

Նա շեշտեց, որ մարտի 18-ին միջազգային հանրության հեղինակավոր ներկայացուցիչների հետ այցելել է Թումո և քննարկել  էներգոարդյունավետության  հետ կապված բազմաթիվ հարցեր: «ՀՀ փոխվարչապետերի  հետ իմ հանդիպումների արդյունքում ես կարող եմ վերահաստատել, որ էներգաարդյունավետությունն այն ուղղությունն է, որն օգուտներ կարող է բերել Հայաստանի քաղաքացիներին: Շեշտեմ, որ մենք պատրաստ ենք աշխատել  նաև Սևանա լճի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, քննարկել ենք  ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ հավակնոտ մի ծրագիր»,-ընդգծեց Մերեդիթnն:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հետազոտությունը և նորարարությունը պետք է գան բուհեր, բարձրագույն կրթության ոլորտ, և այս  նախագիծը նման հնարավորություններից մեկն է:

«Եվրամիությունը հանուն նորարարության նախագծի շրջանակում «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» հիմնելուց բացի կա ևս մեկ բաղադրիչ, որը հանրակրթության ոլորտում STEM առարկաների չափորոշիչների մշակումն է, դրանց փորձարկումն է, ուսուցիչների վերապատրաստումն է: Առաջիկա  տարիներին ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք միանգամայն այլ իրավիճակ կունենանք հանրակրթության ոլորտում»,-ասաց նախարարը:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրեց նախագիծը, ինչին հետևեց համագործակցության մասին համաձայնագրի խորհրդանշական ստորագրությունը:  «Շատ ոգևորված ենք, որ Հայաստանում ստեղծելու ենք համաշխարհային կարգի STEM էկոհամակարգ, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կարող է սովորել և նորարարությամբ զբաղվել»,-ասաց նա:

Այս նոր նախագիծը կհիմնի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) համակարգի ուսանողների և երիտասարդ մասնագետների առաջադեմ կրթական կենտրոն՝ նրանց աշխատաշուկայում մրցունակ լինելու նախապատրաստելու համար, ինչպես նաև հարթակ կստեղծի գոյություն ունեցող նախաձեռնությունների (ինկուբատորներ, աքսելերատորներ, համալսարաններ և արդյունաբերություն) համար` բոլոր շահառուների միջև համագործակցություն և կապեր ստեղծելու նպատակով:

Այս նախագծում կիրառվող ուսումնական մոտեցումը շեշտը հմտությունների վրա է՝ հիմնված գործնական կրթության վրա, որը կարող է լրացնել տեղական համալսարանական համակարգի ապահոված տեսական և ակադեմիական կրթությունը: Այն հիմնված է երկու գաղափարների համակցության վրա` Ա) Նախագծահեն ուսումնառություն և Բ). Just in time learning` նպատակային ուսուցում:

Նախագծահեն ուսումնառությունը ենթադրում է ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավումը առաջատար, իրական տեխնոլոգիական նախագծերում, որը կտա շոշափելի, մրցակցային արդյունք` որպես հմտությունների և փորձառությունների փոխանցման ամենաարդյունավետ միջոց, մասնավոր կազմակերպության հովանավորությամբ: Նպատակային ուսուցման հիմքում նախագծի համար հարմարեցված դասընթացների միջոցով ուսանողներին վերը նշված նախագծերում մասնակցելուն նախապատրաստելու գաղափարն է:  

Նախագծի նպատակն է ամրապնդել կապը գիտակրթական ոլորտի և ՏՏ/ճարտարագիտական արդյունաբերության միջև, նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի փոփոխություններին, ապահովել ընդհանուր հետազոտական հարմարություններ և նախագծահեն ուսումնառություն, որը հասանելի կլինի STEM համակարգի բոլոր հայ ուսանողներին: Հետազոտությունների և արդյունաբերության միջև կապը ամրապնդելու համար՝ կենտրոնը ստարտափներին և փոքր տեխնոլոգիական կազմակերպություններին կապահովի ինկուբատորային հարմարություններով:  

Ծրագրի գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անկախ հիմնադրամ է, որը ներկայումս կրթում է 14,000 ուսանողի (12-18 տարեկան) անվճար, արտադպրոցական ծրագրի շրջանակներում՝ թվային տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է Բուրյաթիա
Ամենադիտված