ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«Ժամանակ». Նոր ատոմակայան. հարցն օրակարգո՞ւմ է

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին: Այդօրինակ հայտարարությունն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաեւ նախկին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդուհանդերձ, թե՛ նախկինում, թե՛ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշտություն՝ այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «համարժեք հզորություն» արտահայտությունը:

Առաջին հայացքից, համարժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողականության համարժեք հզորություն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունենալով նորը եւ այդպիսով չունենալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը համարժե՞ք է ատոմակայանին, թե՞ ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը եւ անգամ միայն ինքնարժեքի հավասարազորությունը չեն կարող համարվել համարժեք՝ այդ բառի լայն եւ խորքային իմաստով: Որովհետեւ Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ եւ բավական երկար ժամանակահատվածի համար: Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիրը, բայց այստեղ հարցն ամենեւին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին: Սրանից բացի, կա նաեւ խնդրի թերեւս ամենակարեւոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը եւ չունի գործնականում որեւէ այլ էներգաարտադրող հզորություն:

Ատոմակայանը քաղաքականություն է, ավելին է, քան քաղաքականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պետությունների համար, որը Հայաստանն ունի եւ շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել եւս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երեւանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքության հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի: Ինքնին հասկանալի է, որ այստեղ որքան կարեւոր է խնդիրը նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, ներառյալ նաեւ բավականին թանկարժեք բնույթը: Այդ իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատոմակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղությամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կողմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը մոտավորապես կազմում էր մեկ միլիարդ դոլար փող: Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնությունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկվո՞ւմ է արդյոք ռուսական կողմի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի:

Օրեր առաջ Հայաստան էր ժամանել նաեւ ատոմային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությունը, որի ընթացքում քննարկվել էր ոլորտում երկկողմ գործակցության հարցը: Իսկ այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ դեռեւս 2011 թվականին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին խոսել էր այն մասին, որ հայկական կողմի հետ կքննարկեն նոր ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հարցը: Հարցը, սակայն, մնաց կիսատ, Սարկոզիի չվերընտրվելո՞ւ պատճառով, թե՞ ռուսական կողմի խոչընդոտի: Սա առայժմ բաց հարց է, սակայն ավելի լայն համատեքստով՝ Հայաստանի նոր կառավարության օրակարգում կա՞ նոր ատոմակայանի հարց՝ որպես արտաքին գործընկերների հետ քննարկվող խնդիր, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված