Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ
Սպորտ
Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին արդեն սկսել է նախապատրաստվել ընտրական փուլի հանդիպումներին: Սակայն թիմի հավաքին չեն մասնակցել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը և Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Սեադ Կոլաշինացը: Երկու ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի ընտրանու դեմ որակավորման փուլի խաղին հարցականի տակ է:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` մրցելով Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Լուսանկարը` sportsport.ba-ի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան