Ինչ խորհուրդ է տվել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ջենիֆեր Լոպեսին նշանադրության առթիվ (լուսանկարներ)
Լուսանկարներ
43-ամյա Ալեքս Ռոդրիգեսի և 49-ամյա Ջենիֆեր Լոպեսի նշանադրությունից թեև երկու շաբաթ է անցել, սակայն զույգը դեռևս շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Երգչուհու նշանածն այսօր Ինստագրամի իր էջում ցուցադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ձեռագիր շնորհավորանքը։ ԱՄՆ-ի 44-րդ նախագահն ու կինը՝ Միշել Օբաման, իրենց նամակում գրել են․
«Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ նշանադրության առթիվ։ Միասին ապրելով 26 տարի` ահա, թե ինչ կարող ենք ասել․ ինչպիսին էլ որ լինեն կյանքի փորձությունները, դրանք ավելի լավ է կիսել այն մարդկանց հետ, որոնց սիրում ենք։ Ամենայն բարիք Ձեզ»,-ասված է նախագահի նամակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)