2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

«Համազգային թատրոնն, ի վերջո, մշտական հասցե կունենա». Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

 Հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ ոչ միայն մեր՝ Համազգայինի թատրոնի համար էր նշանավոր օր, այլև կարևոր օր մեր հանրապետության մշակութային, քաղաքական ու քաղաքացիական գիտակցության համար։
Վերջին շրջանում տագնապներով, հաղթանակներով, անորոշությամբ և, այդուհանդերձ, ձեռքբերումներով ապրող Համազգայինի թատրոնն ի վերջո մշտական հասցե կունենա։ 
Երեկ տեղի ունեցավ Համազգայինի թատրոնի շենքի հիմնարկեքը․ սա նշանակում է, որ մեր քսանութամյա թատրոնն ի վերջո կունենա իր սեփական բեմն ու տանիքը։
Այս երազանքով, համոզումով ու տեսիլքով էր ապրում թատրոնի հիմնադիրը՝ ՎԱՐՊԵՏԸ՝ Սոս Սարգսյանը։ Համազգայինի թատրոնը՝ առհասարակ ԹՍՏՐՈՆ-ը, ՍՈՍԻ ամենահամոզված սերն էր ու նվիրումը։ 
Նա այդ երազանքը փոխանցել, հավատալով ու աննահանջ էր փոխանցել համազգայնականներին։ Սոսը համոզված էր, որ Համազգայինի արտիստների աչքերով է տեսնելու թատրոնի տաճարը։ Այդպես էլ լինելու է, լինելու է, որովհետև կա, մեր թատրոնում ապրում է սերն ու հավատը․ ապրում է ՍՈՍԻ փիլսոփայությունը։ 
Երեկ մեր թատրոնում նաև պրեմիերա էր․ վերջին երեք ծանր ամիսներին՝ երրորդը․ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ ներկայացվեց Ֆլորիան Զելլերի «Ճշմարտություն» պիեսը։ Այս դժվար օրերին, կրճատման-լուծարման անմիտ ու անուղեղ սուրը գլխավերևում, ի՜նչ հավատ ու կամք է պետք ներկայացում հղանալու համար, մտածում էի ես ողջ ներկայացման ընթացքում ու, նաև, պատասխանն ունեի՝ հնարավոր է, երբ կա սեր, հավատ ու նվիրում։ Հնարավոր է, Համազգայինի ԸՆՏԱՆԻՔ-ԹԱՏՐՈՆ-ում հնարավոր է։
Երեկ կարևոր օր էր․ շատ կարևոր օր մեր պետական մշակութային գիտակցության համար։ Մեր անկախ հանրապետությունում առաջին անգամ մշակութային օջախ է կառուցվելու։ Կառուցելու է մասնավոր ներդնողը, գործարար անհատը, ավաղ` ոչ պետությունը։
Հավատում եմ և աղոթում, որ մի օր էլ՝ շատ շուտով, թատերասրահի բացմանն ենք լինելու և հրճվելու ենք Սոսի աչքերով, նրա հայացքով, նրա անունից։
Ի դեպ․ երեկ մեր հանրապետությունում նաև շաբաթօրյակ էր, կիսատ-պռատ, մի տեսակ՝ լուսանկարչական կամ live շաբաթօրյակ։ Շաբաթօրյակից տոն սարքել չստացվեց, չստացվեց, որովհետև երկիրը, քաղաքը, փողոցը մաքուր պահելու գիտակցումն ու համոզումը մեկ օրում չի տրվում․․․քաղաքացուն, պաշտոնյային պիտի կրթել, պիտի կրթել մշակույթով, արժեքային համակարգ գեներացնող մշակույթով, թատրոն ու հրատարակչություն բացելով, գիրք հրատարակելով, ստեղծագործող մարդուն նեցուկ լինելով, մշակութային պետական քաղաքականությանը մոտենալով որպես պետություն ու քաղաքացի կերտող կարևոր գործիքի։ Այլապես, հետո ուշ կլինի, ազգ կրթելու բացը կոչով կամ ՖԲ-ով չես լրացնի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ
Ամենադիտված