Որքան գումար էր ծախսել ԲԴԽ-ն՝ Փաշինյանին ուղիղ մեջքով ու ճոխ սեղանով դիմավորելու համար
Տեսանյութեր
Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկամյակին նվիրված միջոցառման համար կազմակերպված ֆուրշետի արժեքը կազմել է 314 հազար ՀՀ դրամ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին փոխանցեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ահա, թե որքան գումար է ծախսվել վարչապետին ուղիղ մեջքով ու ճոխ սեղանով դիմավորելու համար։
Ճոխ սեղան․ ֆուրշետ, խմիչքներ, բազմազան ուտեստներ, քաղցրեղեն․ հենց այսպես էլ ԲԴԽ-ում պատրաստվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորելու համար։
Համացանցում և մամուլում բուռն քննարկման առիթ էր տվել կազմակերպված շքեղ միջոցառումը և բոլորին հետաքրքրում էր, թե որտեղի՞ց և ո՞ւմ գրպանից են գնացել այդ գումարները։ Պարզվում է՝ 314 հազար դրամը վճարվել է պետբյուջեից Դատական դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների հաշվին։
Նշենք, որ միջոցառմանը, վարչապետից բացի, հրավիրված էին նաև օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը