Հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՀրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։ Բարեբախտաբար, մզկիթի ներսի հատվածը չի վնասվել, քանի որ Երուսաղեմի հրշեջ փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը։ Ներկայում տարածքը փակ է ու հրդեհի պատճառն էլ հայտնի չէ։
Նշենք, որ Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է։ Այն տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուհամմադ մարգարեն, ըստ ավանդույթի, տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան