Սպորտային հաջողությունների հասած երիտասարդներն ազատվում են ծառայությունից. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու մասին հարցին, ասաց. «Հայաստանում սպորտային հաջողությունների հասած երիտասարդները, եթե բավարարում են որոշակի չափանիշների, արդեն իսկ ազատվում են ծառայությունից»։
Նա նաև հայտնեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան այդ շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Ըստ Տոնոյանի՝ դա կգործի արդեն առաջիկա զորակոչից սկսած։
«Այս զորակոչին մարզիկները կկարողանան գնալ սպորտային վաշտ»,-ասաց Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)