Վտանգավոր վարքագիծ ունեցող ցմահ դատապարտյալները կալանավորների խցում չեն պահվի (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նախարարի տեղակալից հետաքրքվեց, թե արդյո՞ք վտանգավոր չէ ցմահ դատապարտվածներին և որոշակի ժամանակով կալանավորված անձանց միևնույն տեղում պահելը, և կա՞ արդյոք միջազգային նմանատիպ փորձ:
Հարցին ի պատասխան՝ Արտակ Ասատրյանը նշեց. «Վտանգավոր վարքագիծ ունեցող ցմահ դատապարտյալներին նման հնարավորություն չի տրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան