Ընկնում ենք ռեյտինգի հետևից և չենք ունենում որակյալ հաղորդումներ. Հայկ Հովհաննիսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թավականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրեց հետևյալ հարցը.
«Ինձ հետաքրքրում է հեռուստահաղորդումների որակի հարցը, օգտագործած լեզվի հարցը, ժարգոնային բառապաշարը: Մենք անընդհատ խոսում ենք դպրոցի, կրթության զարգացման, նոր սերնդի կրթության դաստիարակության մասին, բայց այդ հեռուստաընկերությունների սիթքոմային, ժարգոնային հաղորդումները ամբողջությամբ որակազրկում են այդ դպրոցի աշխատանքները: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում կրթական կոմպոնենտը ավելացնելու ուղղությամբ: Մենք պետք է ունենանք որակյալ հաղորդումներ՝ առանց հաշվի առնելու նրանց ռեյտինգը: Մենք տարիներ շարունակ ընկնում ենք ռեյտինգի հետևից և չենք ունենում որակյալ հաղորդումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)