ԱԺ-ն ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.:
«Առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունը ևս նոր առաջարկներ չունի»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Տեսանյութը՝ 24news.am-ի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)