Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Ռուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի 

«Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ»

Բլոգոսֆերա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է պատմել մեկ տարի առաջ՝ հեղափոխության օրերին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ

Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն ինձ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։

Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերեւի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։

Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։

Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա՛, մերժիր Սերժին։ Նույնն էինք պատասխանում։

Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, եւ խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու եւ բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացե՛ք, Սերժին ասե՛ք, թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։

ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։

Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա՛ ջան, դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։

- Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։

- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։

- Դե գնանք, բոլորով միասին խոսենք։

Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սեւան ու անմիջապես հետ բերել Երեւան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։

Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։

Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար, ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։

Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։

- Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։

Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։

Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչեւ հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուցԼեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունըԴատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործըՌումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել ՈւկրաինայինՊատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր ԽաչատրյանԵրկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին
Ամենադիտված