Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
ՏեսանյութերՀայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով , բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
Այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` Մերկուսուրի խորհրդարանը և այլն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 27 երկիր:
Այս տարի Իտալիայի ստորին պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային հնչեղություն տալու կոչով: Հայոց Ցեղասպանությունն այս տարի ճանաչել է ԱՄՆ 49-րդ նահանգը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի Ազգային օր:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)