Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել. Սանասարյան
Բլոգոսֆերա
Պետահական Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։
Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։
Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան