«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը՝ թիմի պարտության մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Անգլիայի այս առաջնությունում լավագույն թիմ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն:
Մանչեսթերյան դերբից հետո Սուլշերը փաստել է, որ անհաջող առաջին մրցաշրջանից հետո Գվարդիոլային հաջողվել է լավ թիմ ստեղծել: «Մանչեսթեր Սիթի»-ն այժմ Անգլիայի լավագույն թիմն է:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ձգտում էին լավ արդյունքի հասնել: Մենք կարող էինք խուսափել երկրորդ կեսում բաց թողած գոլերից»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին ու պարտվել 0:2 հաշվով:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)