Անց եմ կացնում առկա և առաջարկվող ծրագրերի համեմատականը. Մարինա Խաչատրյան
Հասարակություն
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամիսներ առաջ հանրությանը ներկայացրեց իր հրաշալի ծրագիրը։ Վերհիշենք այն կետ առ կետ։
- Մինչեւ12 տարեկաներեխաներիտեղափոխումըմարդատարմեքենաներում՝միայնքարսիթիառկայությանդեպքում
- Սանավիացիոն ծառայություն
- Շտապօգնությունից բացի՝ նոր ծառայություն. մարդիկ երեկոյան կարող են բժիշկ կանչել տուն
- Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի
- Պետությունը կաջակցի անպտուղ ընտանիքներին
- Առաջին անգամ 200 քաղաքացի պետպատվերի շրջանակում անցնելու է արագացված ճառագայթային բուժում
- Իշեմիկ կաթվածի՝ «ինսուլտի» բուժումը կդառնա անվճար. ծրագիրը կգործի առայժմ 2 հիվանդանոցում
- 2021 թվականից գործելու է համապարփակ բժշկական ապահովագրություն
- Նոր, անվտանգ դրոշմապիտակներ՝ գործողների փոխարեն
- Նախատեսվում է նաև առաջիկայում վերացնել քիմիոթերապիայի եւ ճառագայթային թերապիայի համավճարները
Իմ կողմից հավելեմ
- Գարդասիլ-4-ի կիրառման տարիքային շեմի ավելացում
- Օրգանների փոխպատվաստման իրականացում ՀՀ-ում
- Պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձի բարձրացում
Առողջապահական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է իրականացնել ոչ թե կոսմետիկ, այլ համակարգի հիմնահատակ վերափոխում` ներգրավվելով համայն հայության մարդկային և գիտական պոտենցիալը։ Անթույլատրելի է նախկինների գործելաոճի կրկնությունը։
Առողջապահական համակարգի ողջ ներուժը կենտրոնացնելով միայն որոշ նեղ ծրագրերի վրա` մենք չենք կարող կառուցել գործուն համակարգ։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ առաջարկվող ծրագիրում խնդիրներ կան օրենքի, ճշմարտության և իրականության հետ։
Իսկ մենք պարտավոր ենք մեր սերունդներին թողնել կայացած, ամուր և աշխատող առողջապահական համակարգ, որտեղ որոշողը կլինեն ոչ թե քավոր-բաջանաղը, այլ օրենքը, բժշկական բարձրագույն էթիկան և գիտելիքը։
Ես առաջարկում եմ մեր պետության առողջապահական համակարգի զարգացման և վերակենդանացման իմ ծրագիրը:
1) Կրթական ծրագրերի իրականացում` բնակչության և բժշկական անձնակազմի առողջապահական ոլորտի գիտելիքները բարձրացնելու համար, պետական միջոցներով բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերի ներդրում և իրականացում (պահպանելով արդարության սկզբունքը): Բժշկական էթիկայի վերահսկողություն։
2) Առողջապահական համակարգի ակտիվ և համաչափ զարգացում ՀՀ բոլոր մարզերում։ Ցանկացած տեսակի բուժօգնության հասանելիության ապահովում ՀՀ ողջ տարածքում։
3) Բուժաշխատողների և բուժառուների շահերի պաշտպանության համալիր ծրագիր
4) Սքրինինգային ծրագրերի ներդրում և պարտադիր իրականացում
5) Համագործակցություն կառավարության համապատասխան ենթակառուցվածքների հետ` երկրում էկոլոգիական իրավիճակը բարելավվելու համար
6) Բժշկագիտության զարգացմանը նպաստող քայլեր, հայ բժիշկների, գիտնականների համար աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծում, ստեղծարար մտքի պահում ՀՀ-ում
7) Բուժման նորագույն եղանակների և նորագույն տեխնոլոգիաների ներդրում Հայաստանի Հանրապետությունում
8) Համատարած ապահովագրական համակարգի ներդրում` ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին
9) Առողջ ապրելակերպի, սպորտի քարոզչություն
10) Դեղորայքի շուկայի լրջագույն ուսումնասիրություն և վերահսկողություն
11) Պատվաստանյութերի կիրառման ողջ համակարգի վերանայում
12) Բժշկական տուրիզմի զարգացում
13) Բոլոր բուժաշխատողների աշխատավարձի զգալի բարձրացում, աշխատավարձի ձևավորման ու տրամադրման կարգի հստակեցում և վերահսկողություն
Շարունակելի …
Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)