Նարեկի բնակիչներն ու համայնքապետը բողոքում են կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ Արարատի մարզի Նարեկ համայնքում ծառահատումներ են եղել։ Մի քանի բնակիչներ բողոքում էին, որ համայնքապետը ապօրինաբար ոչնչացրել է իրենց պատկանող պտղատու ծառերը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն ասաց, որ ամեն ինչ օրինական է, ինքն ունի անհրաժեշտ փաստաթղթերը։ Մնացած հարցերին համայքապետը չպատասխանեց, ասելով, որ ժամեր անց ակցիա է իրականացվելու կառավարության շենքի մոտ։ Իսկ ժամեր անց պարզվեց, որ ակցիան կապ չունի ծառահատման հետ։ Նարեկցի տղամարդիկ կառավարության շենքի մոտ բողոքում էին, որ իրենց համայնքում ջրամատակարարման խնդիր կա՝ «Ջուրը համայնք չի հասնում»։ Ակցիայի մասնակիցները «վարչապետ» վանկարկումներով պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Ակցիային մասնակցում էր նաև Նարեկ համայնքի ղեկավարը, որից պարզ է դառնում, որ բնակիչների մի մասի և համայնքապետի միջև խնդիրներ չկան։ Որոշ ժամանակ անց մասնակիցները ստացան ակնկալվող պատասխանը, ըստ որի՝ կառավարությունր կզբաղվի այդ խնդրով։ Մնացած հարցերի շուրջ մասնակիցները և համայնքապետը չցանկացան խոսել։
Ասպրամ Փարսադանյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)