Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Միհրան Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբո՞ւնքը. Փաստինֆո

Հայաստան

ՀՀ դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընցաթը կասեցնելու վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը դիմել է Ռուսաստանում  քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։ Համենայն դեպս, այդ մասին ապրիլի 24-ին հայտարարել է նրա փաստաբանը, իսկ նման դեպքերում կոնվենցիայի համաձայն գործում է անվերադարձելիության սկզբունքը։ Այսինքն՝ արտահանձնելու գործընթացով որոշում չի կայացվի, քանի դեռ չի որոշվել նրան ապաստան տալ-չտալու հարցը։ Իսկ որոշման գործընթացը բավական երկարատև է,  եւ կարող է տևել  2-3 ամսից՝ մինչև մեկ տարի և ավելի երկար: Դեպքեր կան, երբ մեր քաղաքացիների  համար Եվրոպայում այն տեւել է մինչև 10 տարի: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ ընթացք կստանա ՌԴ համապատասխան ատյանների կողմից՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի հայցը՝ քաղաքական ապաստանի վերաբերյալ: 

Այս համատեքստում զրուցելով ոլորտի մի շարք փորձագետների հետ՝ ներկայացնում ենք խնդրի վերաբերյալ օրենսդրական հիմնավորումները:

Պարզվում է՝ ՌԴ գործող ֆեդերալ օրենսդրությամբ առանձին սահմանում չունեն «քաղաքական ապաստան» և «քաղաքական փախստական» եզրույթները: Ապաստանը պաշտպանության համակարգ է, որը տրվում է օտարերկրացիներին՝ փախստականի կարգավիճակով: Վերջինիս տրման հիմք է ծառայում 1951թ. Ժնևյան կոնվենցիան, որն  իրավական ոլորտում ամենահանրաճանաչ միջազգային գործիքակազմերից է, և որին Հայաստանը նույնպես անդամակցել է: Այնտեղ սահմանված է, թե ով է փախստական հանդիսանում և ազգային օրենսդրությունները հենց այդ սահմանումն են ընդունում և կիրառում:

Ըստ այդմ, ՌԴ օրենսդրությամբ փախստականն այն օտարերկրյա քաղաքացին է, ով ռասսայական, կրոնական, ազգային պատկանելության, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբերի պատկանելության,  քաղաքական հայացքների համար հետապնդման  ենթարկվելու հիմնավոր երկյուղ ունի, գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Այս համատեքստում քաղաքական հայացքները պատճառներից մեկն է, և ըստ էության, այս դեպքում ՀՀ քաղաքացի Միհրան Պողոսյանի պաշտպանը հենց քաղաքական մոտիվացիան է վկայակոչում:

Բնականաբար, ընթացակարգը ենթադրում է, որ իր ներկայացրած դիմումի հետ Միհրան Պողոսյանը պիտի ներկայացնի նաև  դիմումում նշված հանգամանքների մասին վկայող ապացուցողական փաստեր: Բացի այդ, ՌԴ  համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հարցազրույց են ունենում՝ պարզելու համար հալածանքի ենթարկվող անձի երկրում կատարվող գործընթացները, ինչպես նաև՝ որքանով են այնտեղ առկա հալածանքի հիմքերը:

Բայց սա էլ ամբողջը չէ, քանի որ ՌԴ Ոստիկանության համապատասխան կառույցները դիմումատուի ծագման երկրի, այս դեպքում՝ Հայաստանի և այնտեղ կատարվող պրոցեսների վերաբերյալ սեփական տեղեկատվությունն են հավաքում՝ համադրելով այն դիմումատուի ներկայացրածի հետ, եւ այս ամենի արդյունքում միայն որոշում՝ բավարարել թե՞ մերժել ապաստանի հայցը: Ի դեպ, ,«ապաստան հայցող»-ի կարգավիճակը ժնևյան  կոնվենցիայով է  ընդունված,  և նրան  չի կարելի իր կամքից անկախ վերադարձնել իր քաղաքացիության երկիր: «Չվերադարձելիության» սկզբունքը անկյունաքարային նշանակություն ունի:

Նկատենք, որ եթե պատասխանը չի բավարարում հայցվորին, նա իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով: Նկատենք, որ  Հայաստանում նույնպես այս հերթականությամբ ու կարգով են առաջնորդվում նմանօրինակ դիմումների դեպքում:

«Փախստականների մասին» ՌԴ ֆեդերալ  օրենքի  5-րդ հոդվածով /Федеральный закон от 19 февраля 1993 г. N 4528-I"О беженцах"/  սահմանվում են բոլոր այն 10 դեպքերը, երբ ապաստան հայցողի դիմուը, ըստ էության, քննության չի առնվում: Օրինակ՝ եթե անձի հանդեպ ՌԴ տարածքում հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ  քրգործ է հարուցված կամ եթե նա  ՌԴ քաղաքացու հետ  ամուսնություն ունի:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը: Նա պնդել է, որ Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամը
Ամենադիտված