Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները 2 ԲԿ-ի կողմից կազմակերպվել են չարաշահումներով

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են  հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղակվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000 ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով:

Ապրանքների ձեռքբերման նպատակով բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել է գնման 8 ընթացակարգ՝ 92 չափաբաժնով, և բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել «Ա» ՍՊ ընկերությունը:

Երկու բժշկական կենտրոնում հիշյալ ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝ ապրանքների տեխնիկական բնութագրերն իրենցից ներկայացրել են «F...» ընկերության կոնկրետ մոդելների տեխնիկական բնութագրեր, որոնց չէին կարող համապատասխանել այլ արտադրողների պարագաները: Այսինքն՝ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն նշված ընկերության ներկայացուցիչը հանդիսացող կազմակերպությունը:

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված՝ բժշկական պարագաների գնման ընթացակարգի հրավերում առանձին չափաբաժիններում նշվել է «F...» ընկերության արտադրության կոնկրետ մոդել, իսկ տեխնիկական բնութագիրն իրենից ներկայացրել է տվյալ մոդելի տեխնիկական բնութագրի պատճենը, որին համապատասխանող այլ մոդելի հեմոդիալիզատոր շուկայում առկա չէ:

Հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ միայն «Ա» ՍՊԸ-ն է մասնակցել կոնկրետ մոդելի դիալիզատորի գնման ընթացակարգին՝ միավորի համար առաջարկելով 7000 ՀՀ դրամ: Մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար, փոփոխված տեխնիկական բնութագրերով գրեթե միաժամանակ անցկացված մրցակցային գնման ընթացակարգում նույն դիալիզատորի համար գնային առաջարկ է ներկայացրել 4 ընկերություն, այդ թվում՝ «Ա» ՍՊԸ-ն՝ միավորի համար 300 դրամ պակաս՝ 6700 ՀՀ դրամ առաջարկով:

«Վանաձորի բժշկական կենտրոնի» կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված մեկ այլ գնման ընթացակարգի պարագայում բոլոր չափաբաժիններով միակ մասնակից է հանդիսացել «Ա» ՍՊԸ-ն, որը միևնույն ապրանքի համար նույն ամսին 8.827.000 դրամով ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացրել մրցակցային հանդիսացած ընթացակարգում:

Իսկ երկու չափաբաժիններով «Ա» ՍՊԸ-ի գնային առաջարկը կազմել է 44.470.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ միևնույն ապրանքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել 34.131.600 ՀՀ դրամով, այսինքն10.338.400 ՀՀ դրամով պակաս:

Այսպիսով ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու՝ դիալիզի պարագաներ ձեռք բերելու նպատակով ոչ մրցակցային գնումների ընթացակարգեր կազմակերպելու, ապրանքների տեխնիկական բնութագրերը օրենսդրության պահանջների խախտումներով կազմելու արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, խաթարվել է շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովման սկզբունքը, ոչ մրցակցային և խտրական հիմունքներով գնումների գործընթացների կազմակերպման արդյունքում 2015թ.-ից ի վեր կազմակերպված գնման ընթացակարգերի բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել մեկ ընկերություն և ոլորտի այլ ընկերությունների կողմից արտադրված ապրանքներ չեն կարողացել հավակնել նշված ընթացակարգերին մասնակցելուն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա 

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` 

օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամը
Ամենադիտված