Վիգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ՝ բիզնես կառավարում ուսումնասիրելու
Քաղաքական
Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս մասին պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։
«Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասաց նա։
Վիգեն Սարգսյանն իր այս որոշումը բացատրել է լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու մտադրությամբ․ «Իմ հիմնական մասնագիտությունները եղել են հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, անվտանգություն։ Ես միշտ բաց եմ զգացել տնտեսական, բիզնես կառավարման, ֆինանսական բլոկների հատվածում։ Հատուկ որոշում կայացրի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ՝ նոր բան սովորելու։ Վերջին ամիսներին երեկոները զբաղված եմ եղել մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով, վերհիշելով»,-նշեց նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)