Ցանկանում ենք դառնալ լավագույն ակումբը. Էմերին` «Արսենալ»-ի մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմի նպատակների մասին:
«Ցանկանում ենք դառնալ Անգլիայի ու աշխարհի լավագույն ակումբը, սակայն դրա համար համբերություն է անհրաժեշտ: Շատ ենք ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց հասկանում ենք, որ շատ է պետք աշխատել, քանի որ այնտեղ հայտնվում են ուժեղ թիմերը` լավ խաղացողներով:
Անգլիայի առաջնությունը աշխարհում ամենաբարդ առաջնությունն է: Ոչ մի այլ երկրում նման պայքար չկա լավագույն քառյակում հայտնվելու համար»,-մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմը 66 միավորով 5-րդ տեղում է:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)