Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկաան միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձնանակից հափշտակել խոշոր չափի գումար։
Ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանն աշխատում է Սևանի տարածաշրջանի հոգևորական։