Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«30 տարի պատնեշի վրա». նշվեց ՍԻՄ-ի հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)

Քաղաքական

«30 տարի պատնեշի վրա». հենց այս խորագրով նշվեց ՍԻՄ-ի (Սահմանադրական իրավունք միության) հիմնադրման 30-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր կուսակցությունների ղեկավարներ ու անդամներ, քաղաքական երկար ճանապարհ անցած ու Հայաստանի քաղաքական դաշտում զգալի ներդրում ունեցած գործիչներ: Միջոցառումը մեկնարկեց հոգեւոր հոր բարեմաղթանքի խոսքով ու Տերունական աղոթքով: Իրենց ելույթներում քաղաքական գործիչները՝ ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը եւ այլք ընդգծեցին, որ 30 տարվա ընթացքում ՍԻՄ կուսակցությունը լրջագույն դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում՝ երբեք չհեռանալով ազգային ու հոգեւոր արժեքները կարեւորող սկզբունքներից : Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքական կարեւոր խնդիրներին: Հատկապես Արցախի խնդրի լուծման տարբերակը Հայկ Բաբուխանյանը հատկանշեց փաթեթայինը, որից իշխանությունները հրաժարվել են 1997 թվականին:

«Մենք պայքարում ենք Հայաստանի անվտանգության համար, ընդ որում՝ անվտանգությունը պետք է լինի ե՛ւ ռազմական, եւ՛ քաղաքական, ե՛ւ ինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտագությունից ելնելով պետք է հասնել ազգային ԶԼՄ-ների իրական անկախությանը... Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ ու անվերհսկելի ֆինանսավորումը արտասահմանից՝ իրենց արտասահմանյան հովանավորների կողմից: Մենք պետք է օրենք ընդունենք օտարերկրյա գործակալների մասին, իսկ որոշ արտասահմանյան ֆիանասավորմամբ աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները, ինչպես օրինակ, «Սորոսի» ֆոնդը, պետք է արգելվեն: Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին, հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, առաջին հերթին հավատքի ազատությունը պետք է վերաբերվի մեր ավանդական, ազգային եկեղեցու հետեւոդներին, եւ մենք պետք է ապահովենք նրանց՝ հոգեւորսությունից: Բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է սահմանափակվի: Պետք է ընդունել օրենք՝ համասեռամոլության քարոզը խստիվ արգելելու մասին», -նշեց Հայկ Բաբուխանյանը:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ կոռուպցիոն խնդրի մասին: Նրա խոսքով՝ ներկայում կոռուպցիայի դեմ իրական պայքար չկա:

«Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի մասին, այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը ամենահետեւողական պայքարն է տարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս օրվան՝ ունենալով 30 տարվա անբիծ պատմություն եւ խիստ շահագրգռված ենք, որ կառուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն: Սակայն տեսնում ենք, որ իրական պայքար կոռուպցիայի դեմ չկա: Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են վայելել կյանքը: Մեկ տարվա մեջ այս կոռուպցիոն առումով ոչ մի դատավճիռ չի կայացվել: Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման դեռ մեկ տարին չբոլորած, արդեն իսկ մեկը մյուսի հետեւից պայթում են ամենապրիմիտիվ կոռուցիոն դեպքերը: Փոխվարչապետ Ավինյանն իր չրերի գործարանին է տիրություն անում, առողջապահության նախարարը՝ իր կենտրոնին եւ այդպես շարունակ: Բանանը դարձել է մեր ներկայիս իշխանության խորհրդանիշը: Այսօր բանան ներկրող ամենախոշոր ընկերությունը, որ նախկինում ուներ 22 տոկոս բաժին, այսօր ունի 25 տոկոս բաժին: Մեր երկրի տնտեսական վիճակն առավել քան մտահոգիչ է, 1 տարի է արդեն՝ Հայաստանում որեւէ տնտեսական ծրագիր չկա, ներդրումներ չեն գալիս, խոշոր ձեռնարկություններ են փակվում, աշխատողներն ու հազարավոր մարդիկ կրճատվում են, սպասվում է եւս 10 հազար մարդու աշխատանքից կրճատում. եւ սա դեռ նախերգանքն է»,-ընդգծեց Հայկ Բաբուխանյանը:

ՍԻՄ նախագահը խոսեց նաեւ դատական համակարգի մասին. «Հայաստանի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք եւ որեւէ կապ չունի արդարադատության հետ: Այսօր Մարտի 1-ը օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հետապնդումների են ենթարկվում մի շարք քաղաքական գոծիչներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը»:

Նյութի աղբյուրը՝ slaq.am 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ամենադիտված