«Голос. Дети» շոուի սկանդալային արդյունքները կարող են չեղարկվել (տեսանյութեր)
Տեսանյութեր
Ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Նագիևը հայտարարել է, որ «Голос. Дети» երգի մրցույթի մասնակիցներից մեկի օգտին հնարավոր ճնշումների հարցը քննարկման փուլում է: «Առաջին ալիքը» հատուկ հետաքննություն կանցկացնի՝ հնարավոր ճնշումները ի հայտ բերելու ուղղությամբ, իսկ դերասանն ինքը գտնում է, որ հեռուստաընկերությունն ամեն ինչ արել է կանոնակարգի շրջանակներում:
Նա չի բացառել, որ եթե հանկարծ պարզվի, մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության հետ կապված կեղծիքներ հայտնաբերվեն, ապա արդյունքները կչեղարկվեն:
Նշենք, որ Голос. Дети» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթել է Միկելա Աբրամովան՝ հայտնի երգչուհի Ալսուի դուստրը: 10-ամյա աղջկա օգտին քվեարկել էր հանդիսատեսի ավելի քան 56%-ը, ինչը շատերի մոտ կասկած է հարուցել, որ քվեարկությունը սարքված է եղել:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)