Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Շավիշ»-ի հաղթական խաղին
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հաջող խաղին:
Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրում «Շավիշ»-ն տանը հյուրընկալել էր «Նասիոնալ»-ին: «Շավիշ»-ը գերազանցեց մրցակցին 4:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստը` Գևորգ Ղազարյանը, «Շավիշ»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց երկրորդ կեսում` 55-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Շավիշ»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղում է և ունի 31 միավոր:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)